T
I R
Հ Ա Մ Ա Կ Ա
Ր Գ
TIR կոնվենցիան ապացուցել
է, որ
այն
հանդիսանում
է Միավորված ազգերի կազմակերպության Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (UNECE) հովանու ներքո ստեղծված
ամենաարդյունավետ
միջազգային
իրավական
փաստաթղթերից
մեկը: Ներկա դրությամբ
այն ունի 67 պայմանագրային
կողմ,
այդ թվում` Եվրոպական համայնքի պետություններ: Այն ընդգրկում է ողջ Եվրոպան, ինչպես
նաև
ընդգրկում
է Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր ու Միջին Արևելքի մի
շարք
երկրներ: Ասիական
երկրներն
արդեն տեղեկացված են այս գլոբալ մաքսային տարանցման համակարգի կողմից ընձեռնվող
հնարավորությունների մասին և նրանք հետաքրքրություն են
ցուցաբերել
մոտ
ապագայում
TIR կոնվենցիային միանալու հարցում: Ներկա յումս արդեն
Ամերիկայի Միացյալ Նահանգները և Կանադան, ինչպես նաև Հարավային
Ամերիկայում
Չիլին
և Ուրուգվայը
հանդիսանում
են պայմանագրային
կողմեր:
TIR համակարգի հաջողությունը կարելի է գնահատել
նաև ըստ ամենամյա
TIR կարնետների
բաշխման
քանակի: 1952
թվականին թողարկվել
էր շուրջ
3,000 TIR կարնետ,
որը
կայուն
կերպով
ավելանալով
1960 թվականին
հասել
է 100,000-ի, իսկ
այնուհետև
1970 թվականին`
800,000-ի: 1970-80-ական
թվականներին
TIR կարնետների
պահանջարկը տատանվել
է 900,000-ի և 500,000-ի
միջև:
Սա կարելի է բացատրել Եվրոպական համայնքի ընդլայնմամբ, որի շրջանակներում
Եվրոպական
համայնքի
տարածքում
կիրառվել
է ներքին տարանցման համակարգը
և TIR կարնետները
չեն օգտագործվել մաքսային տարանցման գործողություններում` իր անդամ երկրների միջև:
Եվրոպայի Արևելք – Արևմուտք առևտրի ընդլայնման
արդյունքում,
մասնավորապես սկսած
1989 թվականից, որը զուգակցվեց
նաև
միջազգային
ավտոմոբիլային
տրանսպորտի
հսկայական
աճի
հետ, 1992 թվականին տրամադրված
TIR կարնետների
քանակը
գերազանցել է մեկ միլիոնը և 2006-ի
տվյալներով
հասել
է մինչև 3,6 միլիոնի, որը իրենից
ներկայացնում է օրեկան
շուրջ 10,000 TIR տրանսպորտ
ավելի
քան 55 երկրներում և ավելի քան 50,000 TIR սահմանային անցում:
Ազգային մաքսային մարմինների կողմից
TIR կարնետներ
օգտագործելու
համար
լիազորված
տրանսպորտային ընկերությունների թիվը
կազմում է ավելի քան 38,000:
2004 թվականին
կենտրոնական
Եվրոպայի
մի շարք
երկրների
կողմից
Եվրամիությանն
անդամակցելը
չհանգեցրեց Եվրոպայի
այդ
տարածաշրջանում
TIR տրանսպորտային փոխադրումների նվազեցմանը: Միաժամանակ կանխատեսվում
է, որ
դեպի
Մերձավոր Արևելքի և Ասիայի երկրներ
և հակառակ
ուղղությամբ
կատարվող
TIR տրանսպորտային փոխադրումները
կշարունակեն աճել ապագայում:
Ըստ էության, TIR մաքսային տարանցման համակարգի օգտագործման
այդ հսկայական աճը կարելի է բացատրել TIR ռեժիմի հատուկ առանձնահատկություններով, որոնք միջազգային
բեռնափոխադրումների
պարագայում
տրանսպորտային օպերատորներին և մաքսային մարմիններն բոլոր սահմանային
անցակետերում
առաջարկում են պարզ, ճկուն, ծախսարդյունավետ և անվտանգ մաքսային ռեժիմ: TIR համակարգը կոչված
է առավելագույն կերպով դյուրացնելու միջազգային բեռնափոխադրումները`
մաքային
կնքադրոշմների կիրառմամբ:
Համակարգը ապահովում
է երկրներով տարանցիկը`
անհրաժեշտ երաշխիքներով, զերծ պահելով
մաքսային տուրքերի և հարկերի հետ
կապված
ռիսկերից: Հավասարակշռված
պարտականություններ
են սահմանվել
մաքսային
մարմինների
և միջազգային
առևտրում
ներգրավված
հանրության
միջև:
Մաքսային առումով,
TIR համակարգը`
·
նվազեցնում է ազգային
տարանցման
համար
սահմանված
ընթացակարգերի
պահանջները
(սահմանային
անցակետերում
մաքսային
վերահսկողության
միջոցառումների
առումով).
·
զերծ է պահում
թանկ
աշխատուժի
և սարքավորումների
կիրառումից,
որոնք
կպահանջվեին
տարանցիկ
երկրներում
ֆիզիկական
ստուգումներ
իրականացնելիս,
քանի
որ միայն
պահանջվում
է ստուգել
կնքադրոշմների
առկայությունը
և բեռի
կամ բեռնարկղի
արտաքին
վիճակը ու ուղեկցող
փաստաթղթերը.
·
պաշտպանում է հնարավոր
ռիսկային
տուրքերից
և հարկերից,
որոնք
երաշխավորված
մինչև
50,000 ԱՄՆ դոլար
կամ Եվրո
60,000 յուրաքանչյուր
TIR տրանսպորտի
համար.
·
նվազեցնում է մաքսային
մարմիններին
ոչ պատշաճ
տեղեկատվություն
ներկայացնելու
հետ
կապված
ռիսկը
(միջազգային
տարանցիկ
փոխադրումը
կատարվում
է մեկ
և ներդաշնակեցված
տարանցման
փաստաթղթով`
TIR կարնետով):
Տրանսպորտային փոխադրողների համար TIR համակարգը`
·
հնարավորություն է տալիս որպեսզի բեռները բոլոր պետական
սահմաններով
անցնեն մաքսային մարմինների կողմից
նվազագույն միջամտությամբ և առանց ուշացումների.
·
նվազեցնում է սահմանային
անցակետերում
սպասելու ժամանակը`
համաձայն 1982թ.
սահմանային
անցակետերում
բեռների
հսկման ներդաշնակեցման
մասին
միջազգային
կոնվենցիայի
դրույթների
(հավելված 8).
·
ներմուծողներին և արտահանողներին հնարավորություն
է տալիս իրենց
կարիքներից
ելնելով
առավել հեշտությամբ ընտրել տրանսպորտային տեսակը,
և ապահովում
է, որպեսզի այդ
առումով
մաքսային հսկողության
մարմինների
կողմից
բեռնափոխադրումների
ժամանակ
որևէ խոչընդոտ
չստեղծվի.
·
թույլ է տալիս օգտագործել պարզեցված փաստաթղթեր.
·
հնարավորություն է տալիս մուտք
գործել
57 երկիր.
·
զերծ է պահում
տարանցիկ
սահմաններում
տուրքերի
և հարկերի
համար
երաշխիք տրամադրելու
պահանջից.
·
թույլ է տալիս փոքր և միջին տրանսպորտային փոխադրողներին
մրցակցային հիմունքներով
մուտք գործել համաշխարհային շուկաներ` իրենց առևտրային անկախության պահպանմամբ:
Միջազգային առևտրի առումով, TIR համակարգը`
·
խրախուսում է միջազգային
առևտրի
զարգացումը
անվտանգ
և վերահսկվող
միջավայրում`
դյուրացնելով
ավանդական
խոչընդոտները,
որոնք
առկա են
միջազգային
բեռնափոխադրումներ
կատարելիս.
·
հնարավորություն է տալիս
զգալիորեն
տնտեսել
տրանսպորտային
ծախսերը`
նվազեցնելով
տարանցիկի
հետ
կապված
ուշացումները.
·
դյուրացնում է միջազգային
առևտուրը:
